Աշխարհ

06.11.2013 10:21


Նյու Յորքը 1989–ից ի վեր առաջին անգամ կգլխավորի դեմոկրատ քաղաքապետ

Նյու Յորքը 1989–ից ի վեր առաջին անգամ կգլխավորի դեմոկրատ քաղաքապետ

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու, 52-ամյա Բիլ դե Բլազիոն հաղթել է երեքշաբթի Նյու Յորքում կայացած քաղաքապետի ընտրություններում: «ITAR-TASS»–ի փոխանցմամբ՝ Բլազիոն կդառնա Նյու Յորքի առաջին դեմոկրատ քաղաքապետը 1989–ից վեր: Համաձայն ընտրատեղամասերից ստացվող տվյալների՝ դե Բլազիոն հանրապետական մրցակից Ջո Լոտայի նկատմամբ ունի 40 տոկոսի առավելություն։ Ներկայիս քաղաքապետ Մայքլ Բլումբերգը չի մասնակցել ընտրություններին, քանի որ պաշտոնավարում է երեք ժամկետ անընդմեջ:

Նշենք, որ 2010–ից դե Բլազիոն զբաղեցնում է Նյու Յորքի հասարակական պաշտպանի պաշտոնը: Նախօրեին ընտրություններ են եղել նաև Նյու Ջերսիում, որի նահանգապետ է ընտրվել հանրապետական Քրիս Քրիստին։ Վերջինիս Հանրապետական կուսակցությունից նախագահի պոտենցիալ թեկնածու են համարում։

Այս խորագրի վերջին նյութերը