Աշխարհ

06.11.2013 09:42


Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երկամյա դադարից հետո կհանդիպեն նոյեմբերին

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երկամյա դադարից հետո կհանդիպեն նոյեմբերին

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը երկամյա դադարից հետո կհանդիպեն նոյեմբերին: Այս մասին հայտարարել են տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Ըստ ԵԱՀԿ մամուլի ծառայության՝ ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդների հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելել են տարածաշրջան՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքները։ Համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Երևանում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման առաջնային նշանակության հարցեր:

Միջնորդները կողմերին կոչ են անում դրսևորել զսպվածություն ինչպես գործողություններում, այնպես էլ հայտարարություններում: Ռազմական գործողություները բացառապես կարող են դիտվել որպես խաղաղ գործընթացը խաթարող քայլ»։

Այս խորագրի վերջին նյութերը