Աշխարհ

05.11.2013 15:59


Ռուսաստանը կրկին դարձել է վրացական գինու ամենախոշոր ներկրողը

Ռուսաստանը կրկին դարձել է վրացական գինու ամենախոշոր ներկրողը

2013թ. հունիս–սեպտեմբեր ամիսներին Վրաստանը Ռուսաստանի Դաշնություն է արտահանել 8 մլն 917,7 հազար խաղողի գինու շիշ, ինչը 9 ամսվա կտրվածքով կազմել է գինու արտահաման ծավալների 33,7%-ը։ Այդ մասին հայտնել են Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունից։

«Այսպիսով, 7-ամյա դադարից հետո Ռուսաստանը կրկին դարձել է վրացական գինու ամենախոշոր ներկրողը»,–գրում է «Georgia online»–ը։

Ըստ աղբյուրի՝ ընթացիկ տարվա հունվար–սեպտեմբեր ամիսներին Վրաստանը արտահանել է 26 մլն 458,7 հազար գինու շիշ, ինչը 71%–ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Այս խորագրի վերջին նյութերը