Տեսանյութ

05.11.2013 13:00


Բնապահպանության նախարարության բացահայտումները

Բնապահպանության նախարարության բացահայտումները

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 28.10.2013-02.11.2013թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 580.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի ինը որոշում և հաշվարկվել է 309.0հազ.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երեք գործի քննության արդյունքում կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

Սյունիքի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա հաշվարկվել է 309.0հզ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է երեք խեցգետնաորսիչ և 2.5 կգ. խեցգետին: Բռնագրավված խեցգետինը բաժնի աշխատակիցները, համապատասխան արձանագրությունները կազմելուց հետո, կենդանի վիճակում բաց են թողել ջրամբար:

Ջրերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Արարարատյան դաշտավայրում հայտնաբերված երեք խախտման համար տրվել է` խորքային հորերի վրա փականային ռեժիմով ջրառի դադարեցման երեք որոշում, ինչպես նաև կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային ստորաբաժանումը երկու տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու դեպքի համար կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե 28.10.2013-02.11.2013թթ. ժամանակահատվածում մուտք է եղել 2.61մլն. դր.գումար:

Այս խորագրի վերջին նյութերը