Աշխարհ

05.11.2013 10:46


Իսպանիայի դատարանը բռնագրավել է Խուան Կառլոս արքայի փեսայի 16 տները

Իսպանիայի դատարանը բռնագրավել է Խուան Կառլոս արքայի փեսայի 16 տները

Իսպանիայի դատարանը բռնագրավել է Խուան Կառլոս արքայի փեսայի 16 տները, որպեսզի փոխհատուցի նրա մսխած 8 մլն եվրոն։ Նորին գերազանցություն Դոն Ինյակի Ուրդանգարին Լիբարտը՝ Պալմա դե Մայորկայի դուքսը, Իսպանիայի գրանդը, արքայի դստեր՝ Քրիստինայի ամուսինը, մեղադրվում է մի քանի մլն եվրոյի «ոչ նպատակային» օգտագործման մեջ։ Գումարը հատկացված էր բարեգործության համար։ Նախնական տվյալներով՝ Ինյակին հանցակիցների հետ միտումնավոր բարձրացրել է սպորտային միջոցառումների արժեքը, իսկ ստացված գումարները «լվացել» օվշորներում։ Ինքը՝ դուքսը, հերքում է ներկայացված մեղադրանքները։

Այս խորագրի վերջին նյութերը