Աշխարհ

04.11.2013 16:27


Մինչև տարեվերջ Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը կհանդիպեն

Մինչև տարեվերջ Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը կհանդիպեն

«ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ մինչև տարեվերջ նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը։ Բաքվում լրագրողներին ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, որ Ի. Ալիևը տվել է նման հանդիպում իրականացնելու իր համաձայնությունը։

«Համանախագահներն այսօր մեկնում են Երևան։ Այնտեղ մենք այդ հարցը կքննարկենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Դրանից հետո կտարածվի պաշտոնական հայտարարություն։ Մենք հույս ունենք, որ երկու նախագահների հանդիպումը կկայանա մինչև տարեվերջ»,-ասել է Պոպովը։

Այս խորագրի վերջին նյութերը