Եգիպտոսում սկսվում է այդ երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի դատավարությունը։ Բացի նրանից՝ մեղադրանքներ են առաջադրվել նաև «Մահմեդական եղբայրներ» խմբավորման 14 ներկայացուցիչների: Նրանք կարող են ենթարկվել ցմահ ազատազրկման կամ մահապատժի:
Մուրսին Եգիպտոսի նախագահ էր 2012թ.։ Մեկ տարի անց զինվորականները նրան գահընկեց արեցին։ Դրանից հետո Եգիպտոսում շարունակական բախումներ սկսվեցին Մուրսիի կողմնակիցների և ուժայինների միջև։ Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆախմին հայտարարել էր, որ Մուրսին նախագահ է ընտրվել ժողովրդավարական ընտրությունների միջոցով, բայց երկիրը ղեկավարել է ժողովրդավարությանը հակասող ձևերով։
Մուրսիին դատում են

7or.am