ԱՄՆ պետքարտուղարը կասկածի տակ է դրել «Ժնև-2»-ի անցկացումը
Սիրիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը՝ մեղադրելով նրան սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված ժնևյան համաժողովը տապալելու փորձի համար։
Աշխատանքային այցով Եգիպտոսում գտնվող Քերին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները կարող են տարաձայնություններ ունենալ սիրիական ճգնաժամի խնդրում, սակայն միակարծիք են իշխանափոխության հարցում։
«Քերիի նմանատիպ հայտարարությունները սպառնում են տապալել համաժողովը Ժնևում։ Նման դիտարկումները Սիրիայի ներքին խնդիրներին միջամտելու և սիրիացի ժողովրդի դեմ ագրեսիայի դրսևորումներ են»,– Al Arabiya–ի փոխանցմամբ՝ ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ։