Ջոն Քերին խոստովանել է, որ լրտեսության ամերիկյան ծրագիրը չափն անցել է
«Ֆրանս պրես»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պաշտոնապես խոստովանել է, որ լրտեսության ամերիկյան ծրագիրը չափն անցել է։
Քերիի խոսքերով՝ գործընթացի հետևանքով «անմեղ մարդիկ» չեն տուժել: Լրտեսության լավագույն կողմն էլ այն է, որ հաջողվել է կանխել տների և ինքնաթիռների մի շարք պայթյուններ և մարդասպանություններ։ Պետքարտուղարը վստահեցրել է, որ ԱՄՆ հատուկ ծառայություններն այլևս գաղտնալսումներ չեն անի, որոնք վրդովեցնում են մերձավոր դաշնակիցներին: