Աշխարհ

01.11.2013 10:10


Օլանդը չի իջեցնի ֆուտբոլային ակումբների հարկերը

Օլանդը չի իջեցնի ֆուտբոլային ակումբների հարկերը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներին հայտարարել է, որ չի հետաձգելու գերշահույթի համար նրանցից գանձվող 75 տոկոս հարկը։ BBC–ի փոխանցմամբ՝ ավելի վաղ ֆուտբոլային ակումբները հայտարարել էին, որ մտադիր են գործադուլ հայտարարել, և հետաձգել այս օրերին նախատեսված բոլոր հանդիպումները, եթե հարկադիր հարկահավաքության ժամանակ ֆուտբոլային հավաքականներին բացառություն չարվի։ Ակումբները մտահոգված են այն հանգամանքով, որ հարկերը վճարելու են իրենք, այլ ոչ թե ֆուտբոլիստները։ Օլանդի հետ հանդիպմանը նրանք հաստատել են գործադուլ սկսելու իրենց մտադրությունը։

Այս խորագրի վերջին նյութերը