Աշխարհ

01.11.2013 09:55


Սնոուդենը պատրաստ է ցուցմունք տալ Անգելա Մերկելին գաղտնալսելու գործով

Սնոուդենը պատրաստ է ցուցմունք տալ Անգելա Մերկելին գաղտնալսելու գործով

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը պատրաստ է շփվել Գերմանիայի գլխավոր դատախազության աշխատակիցների հետ՝ տալով ցուցմունքներ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հնարավոր գաղտնալսման գործով։ Այդ մասին գերմանական ARD հեռուստաընկերությանը հայտնել է Բունդեսթագի պատգամավոր Հանս–Քրիստիան Շտրյոբլեն։

Այն մասին, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող էին գաղտնալսել Անգելա Մերկելի բջջային հեռախոսը, հայտնի դարձավ նախորդ շաբաթ։ Սկանդալը գնալով թափ է հավաքում, և չի բացառվում, որ Սնոուդենի ցուցմունքները նոր բացահայտումների հիմք դառնան։

Այս խորագրի վերջին նյութերը