Լրահոս

22.01.2011 14:36


Քաղաքագետ. «Հայաստանը էժան ծախեց Կիպրոսի հայտարարությունը»

-Հայաստանը մի քիչ էժան ծախեց այն հայտարարությունը, որ երբեք չի համաձայնի Կիպրոսը կիսելու հետ։ Գոնե դրա հետ կապված' Կիպրոսն էլ պիտի ասեր, որ շատ կողջունի, որ Ղարաբաղը լինի անկախ,-այսօր լրագրողներին ասել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ գնահատական տալով Հարավային Կիպոսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը։

Քաղաքագետը նաև հավելել է, որ չնայած դրան, որպես երկկողմանի հարաբերություններում ղարաբաղյան հարցի բարձրացման  առաջին փորձ՝ դա կարելի է դրական համարել։  

Նա նաև նշել է, թե այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Ղարաբաղը, բավականին դժվարացնում է այդ գործընքացը.

-Ո՞վ պիտի աշխարհում լուրջ մոտենա Ղարաբաղի ճանաչմանը, եթե Հայաստանն ինքը դեռ չի կողմնորորշվել՝ ճիշտն ու սխալը ո՞րն է այդ հարցում,-ասել է բանախոսը։

Այս խորագրի վերջին նյութերը