Աշխարհ

31.10.2013 09:51


Մարգվելաշվիլին ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Մարգվելաշվիլին ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների հաղթող Գեորգի Մարգվելաշվիլին BBC-ին հայտնել է, որ պատրաստվում է աշխատել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Վրաստանի նորընտիր նախագահը նշել է, որ պատրաստ է ներկայացնել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ճանապարհային քարտեզը։

Այնուհանդերձ, փորձագետների դիտարկմամբ՝ հաջորդ ամիս նախատեսված Եվրամիության հետ առևտրային համաձայնագրի ստորագրումը բացասական ազդեցություն կունենա Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը