Լրահոս

22.01.2011 14:03


Առաջիկայում հնարավոր է հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետներ Սերգեյ Մինասյանն ու Մանվել Սարգսյանը նշել են, որ հունվարի 24-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կայանալու է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում, որից, սակայն,  ոչ մի նշանակալի առաջընթաց կամ զարգացում չեն ակնկալում։

-Հունվարի 24-ին տեղի կունենա արտգործնախարարների ընդամենը հերթական հանդիպում,-ասել է Սերգեյ Մինասյանը։՝

Իսկ այն մասին, որ դրանից հետո հնարավոր է՝ հանդիպում տեղի ունենա նաև Հայաստանի և  Ադրբեջանի նախագահների միջև, նրանք ասել են, թե դա կլինի նույն գործընթացը՝ պարզապես մեկ աստիճան բարձր մակարդակով, և դրանից նույնպես ոչ մի լուրջ սպասելիք չունեն։

Այս խորագրի վերջին նյութերը