Քաղաքագետ. «Ռազմական շանտաժը միակ ռեսուրսն է, որ մնացել է Ադրբեջանի ձեռքում»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Լեռնային Ղարաբաղի սահմանի լարվածության մասին՝ քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասել է, թե այդ միջադեպերը Ադրբեջանի կողմից օդտագործվում են որպես դիվանագիտական գործընթացի վրա ճնշում գործադրելու միջոց։
-Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր թեզը հաստատել, թե պատերազմը դեռ չի վերջացել և ամեն պահի կարող է վերսկսվել,-ասել է քաղաքագետը։
Իսկ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, համաձայնելով իր գործընկերոջ հետ, ադրբեջանական կողմի սպառնալիքները համարել է պարզապես «ռազմական շանտաժ», որը Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի և միջազգային հանրության դեմ՝ բանակցային գործընթացում զիջումներ ստանալու նպատակով, քանի որ դա միակ ռեսուրսն է, որը մնացել է Ադրբեջանի ձեռքում։
-Այն ռազմական սպառնալիքների աստիճաը, որը Ալիևը և Ադրբեջանի ռազմական քաղաքական ղեկավարությունն օգտագործել են մինչև անցած տարվա Ալմաթիի գագաթնաժողովը, և այն, որ պատերազմ չսկսվեց, խոսում է նրա մասին, որ նույնիսկ այդ ռազմական շանտաժի մեխանիզմն արդեն Ադրբեջանը սպառում է, որովհետև նմանատիպ հայտարարություններից հետո առնվազն իրեն հարգող պետության ղեկավարը պիտի սկսեր պատերազմ,-ասել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, թե առաջիկայում պատերազմի վերսկսում չի նախատեսում, քանի որ Ադրբեջանը հասկանում է դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքները։