Մակեդոնացի հոգևորականներին արգելել են օգտվել «Ֆեյսբուքից»
Agence France-Presse–ի փոխանցմամբ՝ Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցին պատժամիջոցների սպառնալիքով արգելել է հոգևորականներին օգտվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից։ Որոշման դրդապատճառները չեն հստակեցվում, հայտնի չէ նաև՝ հատկապես ինչ պատժամիջոցներ են կիրառվելու։
Ըստ լրատվամիջոցի՝ մակեդոնական եկեղեցում զգուշանում են եկեղեցու սպասավորների հասարակական–քաղաքական գործունեությունից, սոցցանցերում այս կամ այն իրադարձության նկատմամբ նրանց կարծիքներից։