Աշխարհ

25.10.2013 11:26


ԱՄՆ–ը գաղտնալսել է աշխարհի 35 առաջնորդների հեռախոսազանգերը

ԱՄՆ–ը գաղտնալսել է աշխարհի 35 առաջնորդների հեռախոսազանգերը

«The Guardian»–ի փոխանցմամբ՝ Էդուարդ Սնոուդենը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է աշխարհի 35 առաջնորդների հեռախոսային խոսակցությունները։

Տարբեր երկրների կառավարիչների 200 հեռախոսահամարից կազմված ցուցակը ԱԱԳ–ին է փոխանցել ամերիկյան պաշտոնյաներից մեկը։ Փաստաթղթում նշվում է, որ ցուցակի հնարավոր պատվիրատուներն են Սպիտակ տունը, ԱՄՆ պետքարտուղարությունը և ամերիկյան պետական այլ հաստատություններ։ «The Guardian»–ի տնօրինության տակ հայտնված տվյալները վերաբերում են 2006–ին։

Միևնույն ժամանակ լրատվամիջոցը տեղեկացնում է, որ պատվիրատուները ստացված տվյալներն այդքան էլ արժեքավոր չեն համարել։ ԱՄՆ–ը դեռևս չի արձանագրել այդ փաստերի հրապարակման կապակցությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը