Լրահոս

22.01.2011 13:33


Բակո Սահակյանը ընդունել է բարերար Էդգար Արամյանին

Հունվարի 21-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Արցախում գտնվող ռուսաստանաբնակ հայ բարերար Էդգար Արամյանին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին պաշտպանության բանակին ծառայողական մեքենաներ նվիրաբերելու համար՝ այն համարելով կարեւոր հայրենանվեր ձեռնարկ: Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը այսուհետ էլ կշարունակվի՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ:
Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը