Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ
-2009թ.հունվար-մայիս ամիսներիտվյալներով՝ՀՆԱ-նկրճատվելէր 15,7%-ով, որըբացասականիմաստովռեկորդայինէր։Տնտեսական անկումը շարունակվում է։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների՝ ՀՀ ՀՆԱ-ն այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում նվազել է 16,3%-ով։ Սա փաստու՞մ է այն մասին, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը տապալվել է։
-Այս կառավարությունը հակաճգնաժամային ծրագիր չի էլ ունեցել։ ԱԺ-ն այդպիսի թուղթ չի հաստատել։ Ավելին ասեմ, սրանք ի վիճակի չեն հակաճգնաժամային ծրագիր գրելու։
-2008թ. վերջին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն էապես չի անդրադառանա մեր տնտեսության վրա։ Վարչապետի կանխատեսումը 100%-ով չիրականացավ։ Այս պարագայում, կառավարությունը պե՞տք է հրաժարական տա, թե՞ ոչ։
-Տիգրան Սարգսյանը նորմալ երկրում վարչապետ չպիտի էլ նշանակվեր։ Այդ նա է դրամի փոխանակարժեքի բարձրացման կործանարար քաղաքականության հեղինակը։ Նորմալ երկրներում մարդուն նման հիմարությունների համար պատժում են, այլ ոչ թե պաշտոնը բարձրացնում։
-Ըստ մասնագետների՝ Հայաստանի կառավարությունը միայն իրավիճակային քայլեր է ձեռնարկում։ Մեր տնտեսական քաղաքաքականության կառուցվածքի մեջ, ըստ Ձեզ, ի՞նչը անհապաղ պետք է փոխել։
- Կարճ կներկայացնեմ ծրագիրը։
ա) Պարզել՝ պետք է խրախուսել համախառն առաջարկի՞, թե՞ պահանջարկի կորը (ըստ իս՝ պետք է ընտրել երկրորդը),
բ) Վեր հանել արդյունավետ սպառողին (ըստ իս՝ նրան, ում պարագայում ներդրման կամ ֆինանսական աջակցության մուլտիպլիկատորն ամենաբարձրն է)
գ) Ըստ վերը նշված ինդիկատորի՝ գույքագրման ենթարկել բյուջեի ծախսային, իսկ երբեմն՝ նաև եկամտային հոդվածները և դրա հիման վրա շտապ հաստատել նոր բյուջե։
դ) արժեզրկել դրամը արդյունավետ փոխարժեքի շրջանակներում։
Ավելի կարճ՝ ո՛չ մի օգնություն մենաշնորհներ ունեցող և ներմուծումների վրա նստած օլիգարխներին, բացառել ճգնաժամի պատճառներից մեկի՝ շինարարության վարկավորումն ու երաշխիքների տրամադրումը։
-Ընդունու՞մ եք այն տեսակետը, թե Հայաստանը սնանկ պետություն է, և կառավարությունը, քամելով փոքր և միջին բիզնեսին, գրոհելու է խոշոր տնտեսվարողներին։
-Փոքր և միջին բիզնեսը կքամի, բայց խոշորին չի գրոհի։ Խոշորն իրենք են։
-Եթե կառավարության գործելաոճում էական փոփոխություններ չլինեն, ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը։
-Ճգնաժամի երկարաձգում, ՀՆԱ-ի անկում, ավելի ուշ՝ ազգային դրամի կտրուկ արժեզրկում, պրոբլեմներ բանկերում, որոնք լրջորեն կապված են եղել և են շինարարության հետ (Արդշինինվեսբանկ, ՎՏԲ և այլն), բյուջետային ծախսերի թերացում (հնարավոր է, որ նույնիսկ պարտք վերցրած միլիարդը չօգնի), գործազրկություն և նման բաներ։
Հրանտ Բագրատյան.
Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ
-2009թ. հունվար-մայիս ամիսների տվյալներով՝ ՀՆԱ-ն կրճատվել էր 15,7%-ով, որը բացասական իմաստով ռեկորդային էր։Տնտեսական անկումը շարունակվում է։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների՝ ՀՀ ՀՆԱ-ն այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում նվազել է 16,3%-ով։ Սա փաստու՞մ է այն մասին, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը տապալվել է։
-Այս կառավարությունը հակաճգնաժամային ծրագիր չի էլ ունեցել։ ԱԺ-ն այդպիսի թուղթ չի հաստատել։ Ավելին ասեմ, սրանք ի վիճակի չեն հակաճգնաժամային ծրագիր գրելու։
-2008թ. վերջին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն էապես չի անդրադառանա մեր տնտեսության վրա։ Վարչապետի կանխատեսումը 100%-ով չիրականացավ։ Այս պարագայում, կառավարությունը պե՞տք է հրաժարական տա, թե՞ ոչ։
-Տիգրան Սարգսյանը նորմալ երկրում վարչապետ չպիտի էլ նշանակվեր։ Այդ նա է դրամի փոխանակարժեքի բարձրացման կործանարար քաղաքականության հեղինակը։ Նորմալ երկրներում մարդուն նման հիմարությունների համար պատժում են, այլ ոչ թե պաշտոնը բարձրացնում։
-Ըստ մասնագետների՝ Հայաստանի կառավարությունը միայն իրավիճակային քայլեր է ձեռնարկում։ Մեր տնտեսական քաղաքաքականության կառուցվածքի մեջ, ըստ Ձեզ, ի՞նչը անհապաղ պետք է փոխել։
- Կարճ կներկայացնեմ ծրագիրը։
ա) Պարզել՝ պետք է խրախուսել համախառն առաջարկի՞, թե՞ պահանջարկի կորը (ըստ իս՝ պետք է ընտրել երկրորդը),
բ) Վեր հանել արդյունավետ սպառողին (ըստ իս՝ նրան, ում պարագայում ներդրման կամ ֆինանսական աջակցության մուլտիպլիկատորն ամենաբարձրն է)
գ) Ըստ վերը նշված ինդիկատորի՝ գույքագրման ենթարկել բյուջեի ծախսային, իսկ երբեմն՝ նաև եկամտային հոդվածները և դրա հիման վրա շտապ հաստատել նոր բյուջե։
դ) արժեզրկել դրամը արդյունավետ փոխարժեքի շրջանակներում։
Ավելի կարճ՝ ո՛չ մի օգնություն մենաշնորհներ ունեցող և ներմուծումների վրա նստած օլիգարխներին, բացառել ճգնաժամի պատճառներից մեկի՝ շինարարության վարկավորումն ու երաշխիքների տրամադրումը։
-Ընդունու՞մ եք այն տեսակետը, թե Հայաստանը սնանկ պետություն է, և կառավարությունը, քամելով փոքր և միջին բիզնեսին, գրոհելու է խոշոր տնտեսվարողներին։
-Փոքր և միջին բիզնեսը կքամի, բայց խոշորին չի գրոհի։ Խոշորն իրենք են։
-Եթե կառավարության գործելաոճում էական փոփոխություններ չլինեն, ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը։
-Ճգնաժամի երկարաձգում, ՀՆԱ-ի անկում, ավելի ուշ՝ ազգային դրամի կտրուկ արժեզրկում, պրոբլեմներ բանկերում, որոնք լրջորեն կապված են եղել և են շինարարության հետ (Արդշինինվեսբանկ, ՎՏԲ և այլն), բյուջետային ծախսերի թերացում (հնարավոր է, որ նույնիսկ պարտք վերցրած միլիարդը չօգնի), գործազրկություն և նման բաներ։
Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը