Աշխարհ

19.10.2013 09:38


Ամերիկացի զինվորականները լքում են ղրղզական կայանը

Ամերիկացի զինվորականները լքում են ղրղզական կայանը

ԱՄՆ բանակային ստորաբաժանումները սկսել են Ղրղզստանի Մանասի միջազգային օդանավակայանի Տարանցիկ փոխադրումների կենտրոնը լքելու գործընթացը, այդ մասին հայտնում են Պենտագոնից։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը հիշեցնում է, որ Մանաս կայանը օգտագործվում էր ԱՖղանստանում իրականցվող գործողություններին աջակցելու համար: Ըստ հաղոդագրության՝ ԱՄՆ-ը կայանից ամբողջությամբ դուրս կբերի զինվորականներին 2014թ. հուլիսին՝ տարածքը հանձնելով Ղրղզստանի կառավարությանը։

Միացյալ Նահանգները Աֆղանստանում գործողություններին աջակցությունն այժմ կիրականացվի Ռումինիայի Կոնստանց քաղաքի Միխայիլ Կոգելնիչանի անվան օդանվակայանից, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ փոխգնդապետ Քեթի Ուիլքինսոնը:

Այս խորագրի վերջին նյութերը