Լրահոս

22.01.2011 12:49


Կիպրոսն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին

Կիպրոսն աջակցում է խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Այս մասին լրագրողներին ասել է Կիպրոսի Հնարապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆաուն։

-Մենք մանրամասների մեջ չենք մտնում, բայց աջակցում ենք խաղաղ կարգավորման գործընթացին,-ասել է Ստեֆանուն։

Նրա խոսքերով՝ Կիպրոսի ղեկավարությունն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ձեռնարկվող ջանքերին, ինչպես նաև խնդրի խաղաղ լուծմանը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի բանաձևերի պահպանման պայմանով։

 

Այս խորագրի վերջին նյութերը