Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարանի գիտնականները բացահայտել են 410–մետրանոց երկնաքար, որը կարող է բախվել Երկրի հետ: «Газета.Ru»–ի փոխանցմամբ՝ աստղագետները կարողացել են պարզել, որ 2013TV135 պայմանական անվանումով տիեզերական մարմինը պոտենցիալ վտանգավոր երկնաքարերի թվին է դասվում, քանի որ նրա և մեր մոլորակի ուղեծրերի միջև հեռավորությունը կազմում է մոտ 1,7մլն կմ։
Գիտնականների կանխատեսումներով՝ 2032թ. օգոստոսի 26-ին Երկրի և երկնաքարի բախման հավանականությունը 1-ն է 63 000–ից։
Հայտնագործությունը հաստատվել է մի շարք ռուսական, իտալական, բրիտանական և իսպանական աստղադիտարանների կողմից։
410-մետրանոց երկնաքարը կարող է պայթեցնել Երկիրը