Աշխարհ

17.10.2013 10:13


ԱՄՆ–ին այլևս դեֆոլտ չի սպառնում

ԱՄՆ–ին այլևս դեֆոլտ չի սպառնում

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել երկրի պետական պարտքի չափն ավելացնելու և կառավարության ֆինանսավորումը վերականգնելու վերաբերյալ օրինագծին, ինչը հնարավորություն կտա երկրին խուսափել դեֆոլտից։ BBC-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթն ուղարկվել է հաստատման Ներկայացուցիչների պալատ, որտեղ օրինագծին կողմ է քվեարկել 285 մարդ, դեմ՝ 144։

Փաստաթուղթը նախատեսում է դաշնային նախարարությունների և գերատեսչությունների համար բյուջետային հատկացումներ մինչև 2014թ. հունվարի 15-ը, և պետական պարտքի վերին շեմի բարձրացում մինչև փետրվարի 7-ը։

Այս խորագրի վերջին նյութերը