Աշխարհ

16.10.2013 09:52


Մոսկվայում ծեծել են Հոլանդիայի դեսպանի 60-ամյա օգնականին

Մոսկվայում ծեծել են Հոլանդիայի դեսպանի 60-ամյա օգնականին

Rosbalt.ru–ի փոխանցմամբ՝ այսօր գիշեր Մոսկվայում ծեծել են Ռուսաստանում Նիդեռլանդների դեսպանի 60-ամյա օգնականին։ Երկու անհայտ անձ ներխուժել է Օնո Էլդե-ռեն-Բոշի բնակարան ու ծեծի ենթարկել նրան: Հեռանալիս չարագործները թողել են «ЛГБТ» գրությունը և սրտիկ նկարել:

Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպան Ռոման Կոլոդկինն արդեն հրավիրվել է Հոլանդիայի ԱԳՆ։

Հոլանդիայի ԱԳ նախարար Ֆրանս Տիմերմանսը հայտարարել է, որ Ռուսաստանից բացատրություններ է ակնկալում:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոսկվայում Նիդեռլանդների դեսպանին բողոքի նոտա էր հանձնել Հոլանդիայում ռուսաստանցի դիվանագետ Դմիտրի Բորոդինի վրա հարձակվելու կապակցությամբ: Նիդեռլանդների Թագավորության անունից այդ երկրի արտգործնախարար Տիմերմանսը պաշտոնապես ներողություն էր խնդրել ՌԴ-ից միջազգային իրավունքը խախտելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը