Երեկ՝ ժամը 16։15-ի սահմաններում, պարզ է դարձել, որ անհայտ անձինք ներխուժել են ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի գրասենյակում տեղակայված Գյումրու կոմիտե ու գողացել այնտեղ գտնվող գույքը, մասնավորապես համակարգիչ, հեռուստացույց, դաշնակցության բուկլետներ և այլ իրեր: Գրասենյակում թողել են միայն վառարանը: Դեպքի պահին տեղում ոչ մի աշխատակից չի եղել, ավելին՝ կոմիտեն վերջին շրջանում գրեթե միշտ փակ էր:
Նշենք, որ վերջերս Շիրակի մարզային կոմիտեն կազմալուծվել է, ու պատճառն ըստ կուսակցության անդամների՝ դաշնակցականների միջև առաջացած տարաձայնություններ են եղել:
Համայնքների դաշնակցականները ՀՅԴ Գերագույն մարմնում հարց են բարձրացրել, թե Գյումրու ներկայացուցիչներն ինչո՞ւ են մարզային կոմիտեի պաշտոնները մենաշնորհել, Գերագույն մարմնի ներկայացուցիչներն էլ որոշել են կասեցնել մարզային կոմիտեի գործունեությունը:
Կողոպուտ ՀՅԴ Գյումրու կոմիտեում

Դերենիկ Մալխասյան
Գյումրի