Հակերային հարձակում պետական մարմինների կայքէջերի վրա
Անցած շաբաթ, մասնավորապես պետական մարմինների նկատմամբ, իրականացվել է զանգվածային հակերային գրոհ, որի մասին «Ուրբաթ» ակումբում խոսել են տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ ՍամվելՄարտիրոսյանը և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատակարարող «Arminco» ընկերության տեխնիկական տնօրեն ԳրիգորՍաղյանը։ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ հարձակում իրականացնողները պաշտոնապես ներկայացել են որպես արաբական հակերներ, սակայն չի բացառվում, որ դրանք լինեն նաև ադրբեջանական և թուրքական հակերային խմբեր։
Նա նաև նշել է, թե այն փաստը, որ հարձակում է գործվել ավելի լուրջ կայքերի նկատմամբ, վկայում է ադրբեջանական հակերների պատրաստվածության մասին։
-Վերջին երկու տարին ես կկապեի նրա հետ, որ ադրբեջանական գործակալություններն սկսել են այդ ոլորտում գործող երիտասարդներին հավաքագրել։ Հակերներն աշխտում են կայքի կոնտենտը փոխելու վրա։ Կարելի է ասել՝ իրենք պատրաստվում են պատերազմական գործողությունների կիբեր տարածության մեջ, որտեղ փորձում են իրենց ուժերը, թե որքանո՞վ է հնարավոր հարձակման պահին հայկական տեղեկատվական դաշտը փոխել։ Փորձում են նաև տանել տեղեկատվական շտեմարանները, ինչն այս անգամ չի եղել,- ասելէ Սամվել Մարտիրոսյանը։
Գրիգոր Սաղյանը նշել է, որ նման զանգվածային գրոհ իրենք առայսօր դեռ չէին գրանցել, ինչը մեծ խնդիր է, և այդ խնդրին պետք է շատ լուրջ վերաբերվել.
-Կառավարությունը մշակում է տեղեկատվական անվտանգության հայեցակարգ, որն ընդգրկում է մի շարք ճյուղեր։ Հույս ունեմ, որ մինչև շաբաթվա վերջ բոլոր անհրաժեշտ միջոցառումները կիրականացվեն, որ բոլոր տեսակի գրոհներից զերծ մնանք։
Հակերային հարձակում պետական մարմինների կայքէջերի վրա
Անցած շաբաթ, մասնավորապես պետական մարմինների նկատմամբ, իրականացվել է զանգվածային հակերային գրոհ, որի մասին «Ուրբաթ» ակումբում խոսել են տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատակարարող «Arminco» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանը։ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ հարձակում իրականացնողները պաշտոնապես ներկայացել են որպես արաբական հակերներ, սակայն չի բացառվում, որ դրանք լինեն նաև ադրբեջանական և թուրքական հակերային խմբեր։

7or.am