Աշխարհ

14.10.2013 10:59


Մալազիայի դատարանն արգելել է քրիստոնյաներին արտաբերել «ալլահ» բառը

Մալազիայի դատարանն արգելել է քրիստոնյաներին արտաբերել «ալլահ» բառը

«Ալլահ» բառը պետք է օգտագործվի միայն մահմեդական երկրներում։ utro.ru–ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացրել մալազիական դատարանը՝ այդ բառն անհամատեղելի համարելով քրիստոնեական հավատքի հետ. «ալլահ» բառի՝ ոչ մահմեդականների կողմից կիրառումը կարող է հակասություններ առաջացնել հասարակության մեջ։

Պահպանողական մահմեդականները ողջունել են դատարանի որոշումը, իսկ Մալազիայում քրիստոնեական դավանանքի որոշ ներկայացուցիչներ հայտարարել են, որ արաբական «ալլահ» բառը, որն առաջացել է Իսլամից շատ առաջ, իրենք դարերով գործածել են, և մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը