Լրահոս

22.01.2011 11:45


Չավուշօղլուն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներին թուրք պոետի բանաստեղծություններով բացիկներ է ուղարկել

ԵԽԽՎ նախագահ, ազգությամբ թուրք Մովլութ Չավուշօղլուն ամանորյա բացիկներ է ուղարկել Վեհաժողովի բոլոր պատգամավորներին։ Բացիկներ են ստացել նաև հայաստանյան պատվիրակության անդամները։ Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շնորհավորական բացիկների տեքստը 6 պաշտոնական լեզուներով է եղել։ Այնտեղ տպագրված է եղել թուրք բանաստեղծ Ուրուզ Էմերի ստեղծագործությունը, ինչը մոտավոր թարգմանությամբ այսպիսին է.

«Եկե՛ք դառնանք բարեկամ, թեթևացնենք մեկս մյուսի կյանքը։ Սիրենք և սիրվենք։ Ոչ ոք հողը ժառանգություն չի ստանա»։

Նույն լրատվամիջոցները գրում են, որ հայերն ապշել են, թե ամանորյա շնորհավորանքների հետ ի՞նչ կապ ունեն հողն ու ժառանգությունը, և հայտարարում են, որ բանաստեղծական այդ հաղորդագրությունն իրենց համար միանգամայն անհասկանալի է։

Այս խորագրի վերջին նյութերը