Աշխարհ

12.10.2013 10:10


Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի զեկույցը վիրավորական է համարում

Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի զեկույցը վիրավորական է համարում

«ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիրավորանք է համարում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի նախնական զեկույցը հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ, և չի ընդունում այն։

Հիշեցնելով, որ ԵԱՀԿ-ի, Եվրամիության, ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և այլ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները հայտնել են, թե «քվեարկության ժամանակ չի եղել որևիցե դեպք, որը կարող էր կասկածի տակ առնել ընտրությունների արդյունքները», հաղորդագրության մեջ նշվում է.

«Սակայն ավանդաբար միայն մեկ կառույց՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, կրկին կողմնակալ վերաբերմունք դրսևորեց Ադրբեջանում անցկացված ընտրությունների նկատմամբ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որն աչք է փակում հարևան երկրներում ընտրությունների ընթացքում տեղ գտած օրենքի խախտումների դեմ, այդ թվում՝ մարդկանց վրա հարձակումների, շարունակում է Ադրբեջանին իրականությանը չհամապատասխանող, հորինված նկատողություններ անել»։

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունը կարող է վերանայել կառույցի հետ հետագա համագործակցության հարցը։

Այս խորագրի վերջին նյութերը