Աշխարհ

12.10.2013 10:00


Լուկաշենկոն սպառնում է դուրս գալ Մաքսային միությունից

Լուկաշենկոն սպառնում է դուրս գալ Մաքսային միությունից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե իր երկիրը դուրս կգա Մաքսային միության կազմից, եթե այդ կառույցից տնտեսական արդյունք չտեսնի: Նա ուշագրավ հայտարարություն է արել` ընդգծելով. «Մինսկը Ռուսաստանի բյուջեն տարեկան ավելացնում է 4 մլրդ դոլարով: Իսկ եթե այդ գումարները մնային մեր երկրում, ես այստեղ էմիրություններ կկառուցեի: Առևտրային սահմանափակումները պետք է հանեն Մաքսային միության բոլոր մասնակիցները»:

Այսքանով, սակայն, Բելառուսի նախագահը չի սահմանափակվել: iarex.ru-ի փոխանցմամբ` Լուկաշենկոն առաջարկել է ՌԴ Կալինինգրադի մարզը հանձնել Բելառուսին. «Մենք հողի յուրաքանչյուր հեկտար, ամեն մի կտոր այնտեղ կմշակենք և այն ծաղկող մարզ կդարձնենք: Մենք հավակնություններ չունենք հենց վաղը վերցնել Կալինինգրադը, բայց եթե դա հնարավոր լիներ, ապա մեծ բավականությամբ դա կանեինք»:

Այս խորագրի վերջին նյութերը