Դավութօղլու. «Անհրաժեշտ է վերջ տալ ադրբեջանական հողերի օկուպացիային»
ԱՊԱ–ն, հղում անելով «Անադոլու» գործակալությանը, տեղեկացնում է, որ Շվեյցարիա կատարած այցի ընթացքում պատասխանելով լրագրողների` Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների 4-րդ տարեդարձի վերաբերյալ հարցին, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարան մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը: Սակայն, նրա խոսքերով, դրա համար պետք է լուծվեն Հարավային Կովկասում առկա խնդիրները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հարցը. «Ինչպես հաև անհրաժեշտ է վերջ տալ ադրբեջանական հողերի օկուպացիային»,-ընդգծել է նա:
Նախարարը հույս է հայտնել, որ հայ–թուրքական արձանագրությունները դեռ չեն կորցրել իրենց արդիականությունը: