Ա. Վլասով. «Այժմ եկել է առաջիկա տարվա ծրագրերի բյուրեղացման ժամանակը»
ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որոշակի դադար էր առաջացել, որը պետք էր լցնել ինչ-որ բանով և որոշել այն ձևաչափը, որում պետք է տեղի ունենա տարածքային խնդրի լուծման հարցում միջնորդների հետագա գործունեությունը։ Նման կարծիք է հայտնել Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, «Trend»-ի փորձագետների խորհրդի անդամ Ալեքսեյ Վլասովը։
-Իմ կարծիքով' այժմ եկել է առաջիկա տարվա ծրագրերի բյուրեղացման ժամանակը,- Աստանայից հեռախոսով ասել է Վլասովը։-Հիմքեր կան ենթադրելու, որ Մոսկվան հետ չի կանգնի այդ երկխոսության գլխավոր մոդերատորի դերից, և հունվարի 24-ին շատ բան կպարզվի։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախաձեռնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։