Աշխարհ

10.10.2013 08:33


Իլհամ Ալիևը 84,68% ձայնով երրորդ անգամ «ընտրվեց» Ադրբեջանի նախագահ

Իլհամ Ալիևը 84,68% ձայնով երրորդ անգամ «ընտրվեց» Ադրբեջանի նախագահ

Նախօրեին Ադրբեջանի ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 23.20-ի դրությամբ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 84,68%-ը (1159760 անձ):

Երկրորդ տեղում ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին է՝ 4,74% ձայն:
Երրորդը «Ումիդ» կուսակցության ղեկավար Իգբալ Ագազադեն է՝ 2,33% ձայն, ինքնառաջադրված Զահիդ Օրուջը սռացել է 1,63% ձայն, Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Գուդրատ Հասանգուլիևը՝ 2,16%, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիևը՝ 0,66%, Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն՝ 0,92%, Ազգային վերածնունդ կուսակցության ղեկավար Ֆարիջ Գուլիևը՝ 0,95%, «Ադալյատ» կուսակցության ղեկավար Իլյաս Իսմայլովը՝ 1,26% և Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն՝ 0,66%:

Ըստ ԿԸՀ տվյալների` Բաքվի ժամանակով 19:00-ի դրությամբ՝ 5 մլն 145 հազար ընտրողներից քվեարկել է 3 720 643-ը (72,31 %):

Այս խորագրի վերջին նյութերը