Աշխարհ

09.10.2013 12:01


Բեռլուսկոնիին չեն համաների

Բեռլուսկոնիին չեն համաների

Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն պնդել է, որ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին համաներվելու հույս անգամ չպետք է ունենա։ Ավելին, ըստ նախագահի՝ նման բան հայտարարողներն ուղղակի անարգում են Իտալիան։

Բեռլուսկոնիին համաներելու Նապոլիտանոյի մտադրության մասին խոսակցությունները տարածվել են այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ իտալական բանտերը գերծանրաբեռնված են, այդ պատճառով համաներում հայտարարելու անհրաժեշտություն է առաջացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը