Լրահոս

22.01.2011 11:30


Ստեղծվել է «Իտալական նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար»

Իտալիայում Հայաստանի դեսպանատան ջանքերով Հռոմի «Մալոյան» մշակութային կենտրոնում կայացել է մամլո ասուլիս, որտեղ հայտարարվել է, որ ստեղծվում է  «Իտալական նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար»։

Նրա նպատակն է իտալական հասարակության ծանոթացնել Լեռնային Ղարաբաղի պատմությանը և հակամարտության խնդրին։

Հայ կազմակերպիչները նաև ստեղծել են www.karabakh.it կայքը, որտեղ տեղադրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող նյութեր, տեղեկատվություն հակամարտության կարգավորման վերջին իրադարձությունների և ԼՂՀ-ում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

Տվյալ նախաձեռնության շրջանակներում վերջերս նաև հրատարակվել է Լեռնային Ղարաբաղին վերաբերվող առաջին իտալերեն գիրքը, որտեղ ներկայացվում է հայկական կողմի կարծիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Գրքի հեղինակն է Էմանուելե Ալիպրանդին։

Այս խորագրի վերջին նյութերը