Հարցազրույց

08.10.2013 21:50


Երվանդ Բոզոյան. «Եթե օֆշորային սկանդալի արդյունքում վարչապետը մնում է իր պաշտոնին, ապա..»

Երվանդ Բոզոյան.  «Եթե օֆշորային սկանդալի արդյունքում վարչապետը մնում է իր պաշտոնին, ապա..»

ԵԽԽՎ–ում Սերժ Սարգսյանի ելույթից ժամեր կամ օրեր անց արդենոչ ոք չէր հիշում, թե ինչ է խոսել Սարգսյանը Ստրասբուրգում:Շատերը դա բացատրում էին նրանով, որ Սարգսյանի ելույթնայնքան կտրված էր իրականությունից, որ մտապահելու բան չկար:Շատերն էլ, ուղղակի չկարևորելով Սարգսյանի ելույթը,ընդհանրապես չէին ծանոթացել դրան: Շատերն էլ այդ օրա իրադարձություններից՝ բարձրացված մեծ աղմուկի պատճառով, ուշադրություն են դարձրել միայն Զարուհի Փոստանջյանի հարցին ու Սերժ Սարգսյանի պատասխանին:

Մենք, այնուամենայնիվ, փորձեցինք ծանոթանալ Սարգսյանիելույթի արձագանքներին: Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցքաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

-Պարոն Բոզոյան, ելույթ ունենալով Ստրասբուրգում և ներկայացնելով Հայաստանում տիրող իրավիճակը՝Սերժ Սարգսյանը պնդեց, որ Հայաստանն ազատ խոսքի ու մամուլի երկիր է: Դատելով մամուլի այսօրվավիճակից՝ կարելի՞ է արդյոք համաձայնել Սարգսյանի այս գնահատականին:

- Ցավոք՝ ոչ, ոովհետև ազատ խոսքի և մամուլի երկիր կարող է լինել այն երկիրը, որն ունի ազատ մրցակցային տնտեսություն, որն էլ կկարողանա ապահովել նաև մամուլի ազատությունը:

Ի վերջո, ցանկացած երկրի համակարգի հիմքում դրված է տնտեսությունը: Եթե տնտեսությունն ինքը մրցակցային հիմք ունի, ապա կարող է ստեղծել մրցակցային քաղաքական համակարգ, կարող է ստեղծել մրցակցային մամուլ: Իսկ քանի դեռ Հայաստանում այդպիսի իրավիճակ չէ, ապա կարող ենք պնդել, որ Հայաստանում այսօր կա իմիտացիոն ազատ մամուլ, որը ֆորմալ իմաստով, արտաքուստ նման է ազատին, բայց գործնականում մամուլի միջոցների զգալի մասը, եթե ոչ՝ մեծ մասը, փաստորեն, ղեկավարվում և ուղղորդվում է իշխանությունների կողմից:

- Արդյո՞ք Սերժ Սարգսյանը հետաքրքրված է ազատ և մրցակցային մամուլի կայացման հարցում:

- Եթե Սերժ Սարգսյանը հետաքրքրված լիներ դրանում, նա, առաջին հերթին, պետք է շահագրգռված լիներ, որ երկրում ձևավորվեր մրցակցային տնտեսական և քաղաքական համակարգ: Կյանքը և վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ, ցավոք, ինքը շահագրգռված չէ տնտեսական և քաղաքական մրցակցային համակարգի կայացման հարցում: Ճիշտ հակառակը, նա փորձում է տնտեսական դաշտը գերկենտրոնացնել և առավելագույնս իր ազդեցության տակ պահել: Բնականաբար, քաղաքական մրցակցության մասին ևս խոսք լինել չի կարող, եթե տնտեսության մեջ կա մոնոպոլիա, այն բերում է քաղաքական մոնոպոլիայի, և, բնականաբար, այս պարագայում մամուլում օբյեկտիվորեն գնում է այդ նույն պրոցեսը: Պարզապես՝ Սերժ Սարգսյանը մամուլում ընթացող այդ պրոցեսին փորձում է հաղորդել իմիտացիոն, ձևական տեսք՝ տեսականորեն պահպանել ազատ մամուլի տեսքը, բայց, միևնույն է, բովանդակությունն այն է, որ այն, ինչ կատարվում է տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, կատարվում է նաև մամուլում:

Անդրադառնալով մեր երկրում անցկացվող ընտրություններին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դրանքեղել են արդար և թափանցիկ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ես կարծում եմ՝ նույնիսկ դպրոցականներն են հասկանում, որ Հայաստանում, ցավոք սրտի, ընտրական ինստիտուտը չի աշխատում, և խոսել արդար և թափանցիկ ընտրությունների մասին, մեղմ ասած՝ տրամաբանական չէ:

- Սերժ Սարգսյանն իր խոսքում նաև նշել է, որ պայքար է տարվում կոռուպցիայի դեմ: Վարչապետի անվանհետ առնչվող հայտնի օֆշորային սկանդալից հետո կարելի՞ է արդյոք հայտարարել, որ Հայաստանըպայքարում է կոռուպցիայի դեմ:

- Գիտե՞ք, եթե օֆշորային սկանդալի արդյունքում վարչապետը մնում է իր պաշտոնին, ապա հասկանալի է, թե ինչ աստիճանի է պայքարը գնում կոռուպցիայի դեմ: Սա լակմուսի թուղթ է, թե որքանով են անկեղծ իշխանությունների հայտարարությունները ու խոստումները՝ պայքարել կոռուպցիայի դեմ:

Կարեն Թովմասյան

Աղբյուրը՝ http://ilur.am/news/view/19396.html

Այս խորագրի վերջին նյութերը