Այսօրվանից ԱՄՆ-ում շրջանառության մեջ է մտնում նոր 100–դոլարանոցը
100–դոլարանոց նոր թղթադրամներն այսօրվանից շրջանառության մեջ են մտնում ԱՄՆ-ում։ Կեղծիքից պաշտպանելու համար թղթադրամի տպագրության ժամանակ օգտագործվել են նոր ու ավելի կատարյալ տեխնոլոգիաներ. հայտնվել է երկնագույն 3D շերտ, խոշոր 100 թիվը և թանաքաման: Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը մնացել է անփոփոխ։
Նշենք, որ ներկայումս շրջանառության մեջ գտնվող թղթադրամները թողարկվել են 1990-1996 թթ.: Իսկ բոլոր 100-դոլարանոցների 2/3-ը շրջանառության մեջ է գտնվում ԱՄՆ-ից դուրս: