Լրահոս

22.07.2009 16:01


Ե՞րբ ակտիվ քաղաքականություն կվերադառնա Սամվել Բաբայանը

Ե՞րբ ակտիվ քաղաքականություն կվերադառնա Սամվել Բաբայանը

-Ես քաղաքական որևէ ապագայի մասին չեմ մտածում, իմ քաղաքական ապագան վաղուց սկսել և ավարտել եմ։ Եթե զգամ, որ մեր ազգային խնդիրներում իմ կարիքն զգում են, և ես կարող եմ օգտակար լինել, ցանկացած րոպե լինելու եմ քաղաքականության մեջ,-այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ -Դա ես եմ որոշելու, բայց ինձ կապել ինչ-որ մի քաղաքական ուժի կամ կուսակցության հետ՝ իմաստ չունի։ Ցանկացած րոպե, կարող է և հենց վաղը, պետք լինի, նորից կմտնեմ քաղաքականություն և կակտիվանամ։ Թե ի՞նչ ուժի հետ կլինեմ, դա արդեն թողեք իմ որոշմանը։

Հարցին, թե պարոն Բաբայանը տեղյա՞կ է ՀՌԱԿ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներից, նա պատասխանել է.

-Տեղյակ չեմ և չեմ էլ ուզում տեղեկանալ։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը