Լրահոս

22.07.2009 15:22


Թուրքագետ. «Թուրքիան է՛լ ավելի կբորբոքի ադրբեջանցիների ռազմատենչ հայտարարություններ»

Թուրքագետ. «Թուրքիան է՛լ ավելի կբորբոքի ադրբեջանցիների ռազմատենչ հայտարարություններ»

-Թուրքական հայտնի կարգախոս կա՝ 1 ազգ՝ 2 պետություն։ Նրանք ասում են՝ 2 պետություն ունենք՝ Ադրբեջան և Թուրքիա, սակայն մենք մեկ ազգ ենք։ Մենք արդեն այդ ազգի ներակայացուցիչների հետ բանակցում ենք, այնպես որ պետք չէ 2-րդին ներգրավել,- «7օր»-ին ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորման բանակցություններում Թուրքիայի մասնակցության և հնարավոր ազդեցության մասին։

Թուրքագետի համոզմամբ՝ պետք է բացառել Թուրքիայի մասնակցությունն այդ բանակցություններին, քանի որ այդ երկիրը շահագրգիռ և ոչ օբյեկտիվ կողմ է։ Բանակցությունների ժամանակ էլ թուրքական և ադրբեջանական կողմերը միահամուռ գործելով՝ շատ ավելի ուժեղ կդառնան.

-Բացառվում է, որ հայակակ կողմը երբևիցե ընդունի, որ Թուրքիան գործուն մասնակցություն ունենա ղարաբաղյան բանակցություններին՝ հենց հաշվի առնելով նրա կողմնակալ դիրքորոշումը և պահվածքը։

Այն, որ Թուրքիան հզոր պետություն է, Ռ. Մելքոնյանը համոզված է, բայց չի կարծում, որ այն կարող է ԼՂ բանակցությունների ձախողման կամ սառեցման պատճառ դառնալ։

-Այստեղ նրա վճռական դերը կարող է սահմանափակվել այնքանով, որ նա է՛լ ավելի կբորբոքի ադրբեջանցիների ռազմատենչ հայտարարությունները,- նշել է թուրքագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը