Լրահոս

22.07.2009 15:10


Վարդան Խաչատրյան. «Կառավարության քայլերի արդյունավետությունը շատ թույլ է»

Վարդան Խաչատրյան. «Կառավարության քայլերի արդյունավետությունը շատ թույլ է»

-Քանի դեռ Հայաստանն ունի բացարձակ ահռելի ներմուծման և արտահանման հարաբերակցություն, տնտեսական աճի մասին խոսք լինել չի կարող,-ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ո՞վ է մեղավոր, որ երկրում տնտեսական այսպիսի անկում է արձանագրվում։

-Նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում, սովորական միջին վիճակագրական դեղատոմսերը, որոնք  գոյություն ունեն աշխարհով մեկ, Հայաստանում կիրառելի չեն։ Դա, իհարկե, կառավարությանը դնում է ծայրահեղ ծանր վիճակի մեջ,- ասել է Վ. Խաչատրյանն ու բերել ԱՄՆ-ի օրինակը, որտեղ բնակչությանը հորդորում են շատ ծախսել:-Իսկ մեզ մոտ տառացիորեն հակառակն է։

Վարդան Խաչատրյանի համոզմամբ՝ այս իրավիճակից ելքը միայն ներքին իրական մրցակցության խթանումն է, սակայն, ըստ նրա, Հայաստանում նման բան հնարավոր չէ, քանի օր օլիգարխիկ համակարգն ամրակայվել է այն մակարդակի վրա, որ արդեն անձնավորված են տնտեսության ոլորտները։
-Այս ամենի լուծման համար անհրաժեշտ է տևական և լուրջ աշխատանք՝ օրենքի գերակայություն հաստատելու և տնտեսության մեջ մրցակցություն ապահովելու համար:
Բանախոսն ասել է նաև, թե  հնարավոր է, որ կառավարությունն ինչ-որ քայլեր կատարում է, «բայց դրա արդյունավետությունը շատ թույլ է, այն չի զգացվում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը