Քերի. «Շարունակվող ֆինանսական ճգնաժամը կարող է թուլացնել ԱՄՆ–ի դիրքերը»
ԱՄՆ–ի դերը կարող է թուլանալ համաշխարհային մասշտաբով, եթե Վաշինգտոնում շարունակվի բյուջեով պայմանավորված քաղաքական ճգնաժամը։ Այս մասին, «Ֆրանս պրես»–ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Պետքարտուղարն, այդուհանդերձ, հույս է հայտնել, որ ԱՄՆ–ում արդեն 5 օր շարունակվող, այսպես կոչված, ֆինանսական «շաթդաունը» կարճատև էպիզոդ է։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրվանից ԱՄՆ-ում դադարեցվել է պետհաստատությունների ֆինանսավորումը, քանի որ կոնգրեսականներին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ բյուջետային օրենքի շուրջ։