Սամվել Բաբայան. «Բոլոր հարցերը պետք է լուծվեն Ստեփանակերտում»
-Այն, որ Հայաստանի իշխանությունները 7 շրջանները զիջում են Ադրբեջանին, սա փաստ է։ Սա այսօր չէ, երեկ չէր, սա վաղուց է,-«Դե ֆակտո» մամուլի ակումբում ասել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու շարունակել։ -Բայց հարցն այն, թե Ադրբեջանը վերցնում է այդ 7 շրջանները, բավարարվո՞ւմ է դրանցով։ Ո՛չ, չի բավարարվում։ 12-ն է ուզում՝ Ղարաբաղն էլ հետը։ Սա է խնդիրը, դրա համար ես հասկանում եմ, որ ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի իշխանություններում նրա ցանկությունները բավարարող չկա։ Ցանկության դեպքում էլ չեն կարող։
Լրագրողի հարցին, թե իսկ եթե Ադրբեջանը հանկարծ մի օր այդ 7 շրջաններով բավարարվի՞, Սամվել Բաբայանը պատասխանել է.
-Այ դա վտանգ է։ Բայց քանի որ վստահ գիտեմ, որ չի բավարարվում, դրա համար ասում եմ՝ մտահոգվելու ոչինչ չունենք։
Բանախոսն ասել է, որ Հայաստանն ընդհանրապես չպետք է մասնակցի բանակցություններին.
-Հայաստանը պետք է լինի, ինչպես Թուրքիան, «մեծ պապա», այսինքն, իր մի հատվածն է այնտեղ,նրանց շահերն է պաշտպանում։ Հայաստանն ուղիղ կոնֆլիկտի կողմ չէ, որ մասնակցի բանակցություններին։ Պետք է բոլոր հարցերը լուծվեն Ստեփանակերտում, և միջնորդները, որ փորձում են իրենց ազդեցության գոտին մեծացնել, պետք է դատավորի դերում ներկայանան, այլ ոչ՝ դիտորդի։ Իսկ մեղավոր կողմը Ղարաբաղը չէ։ Ղարաբաղը չի սկսել պատերազմը։

7or.am