Ադրբեջանից «Էկրանաս» ակումբի մամլո քարտուղար Գեդաս Սարոչկայի արտաքսումը հանդիսանում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքի խախտում, ասել է արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի նախագահ, Ղարաբաղում անցկացված ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների ֆուտբոլի մրցաշարի կազմակերպիչներից՝ Տիգրան Հովհաննիսյանը։
«Տարօրինակ է, որ իրեն դեմոկրատական երկիր համարող Ադրբեջանը, նման ձևով որոշել է վրեժ լուծել Լիտվայի քաղաքացուց՝ ԼՂՀ այցելելու համար։ Նման էժանագին հնարքներով, Ադրբեջանի վերահսկողության տակ չես վերադարձնի Արցախը, որն արդեն ապացուցել է անկախ պետություն լինելու իր իրավունքը»,-«7 օր»-ին փոխանցել է Տիգրան Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ ԱՊՀ և բալթյան երկրների լրագրողները, այս տարվա մայիսին Ստեփանակերտում մասնակցելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանու ներքո բարձր մակարդակով կազմակերպված ֆուտբոլի առաջնությանը, համոզվել են, թե որքան համակարգված են աշխատում ԼՂ պետական օրգաններն ու այլ կառույցները, ինչի վկայությունը եղել են նրանց ոգևորված արձագանքները։
Արդեն տեղեկացրել էինք, որ անձնագրում ԼՂՀ վիզա ունենալու պատճառով Ադրբեջանից արտաքսվել է Լիտվական «Էկրանաս» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Գեդաս Սարոչկան, որը մայիսի 13-15-ը Ստեփանակերտում մասնակցում էր, 6 թիմից բաղկացած, ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների ֆուտբոլի առաջնությանը։
«Դեմոկրատական» Ադրբեջանի էժանագին հնարքները

7or.am