Լրահոս

22.07.2009 14:23


Մադրիդյան սկզբունքները կբարեփոխվեն Լեհաստանում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված հուլիսի 17-18-ին Մոսկվայում կայացած Սարգսյանի և Ալիևի հանդիպման հետ։ Դիվանագետները փաստել են, որ քննարկումներն անցել են անկեղծ և կառուցողական մթնոլորտում, որը կողմերին թույլ է տվել մանրամասն քննարկել առաջարկված ձևակերպումները և հաղթահարեն հիմնարար սկզբունքների որոշ տարրերի շուրջ այն տարաձայնությունները, որոնք դեռևս պետք է համաձայնեցվեն։

Համանախագահները տեղեկացրել են երկու նախագահներին, որ իրենք աշխատանքային հանդիպում կունենան հուլիսի վերջին Լեհաստանի Կրակով քաղաքում, որտեղ կնախապատրաստեն Մադրիդյան սկզբունքների բարեփոխված տարբերակը՝ համաձայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից ընդունված Ակվիլյան հռչակագրի։

Ըստ «Ռեգնում»-ի

Այս խորագրի վերջին նյութերը