ԱՄՆ. «Ռուսաստանը պետք է հանի Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանի արգելապատնեշները»
ԱՄՆ-ը գտնում է, որ Ռուսաստանը պետք է հանի Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանի արգելապատնեշները։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը։
«ՌԻԱ Նովոստի»–ի հաղորդմամբ՝ ավելի վաղ վրացական կողմը Հարավային Օսիայի իշխանություններից և ռուսաստանցի սահմանապահներից պահանջել էր դադարեցնել սահմանին փշալարերի տեղադրումը։
«Մենք ունենք վարչական սահմանին արգելապատնեշների տեղադրման վերաբերյալ հաղորդագրություն։ Նման գործողությունները խախտում են միջազգային նորմերն ու Վրաստանի ինքնիշխանությունը։ Մենք կոչ կանենք Ռուսաստանին հանել դրանք»,–ասել է Հարֆը։