Լրահոս

22.07.2009 12:10


Անձնագրում ԼՂՀ վիզայի պատճառով լիտվացուն Ադրբեջանից արտաքսել են

Լիտվական «Էկրանաս» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Գեդաս Սարոչկան Ադրրբեջանից հետ է ուղարկվել հայրենիք միայն այն պատճառով, որ նրա անձնագրում եղել է ԼՂՀ վիզա։ «Մի քանի ամիս առաջ մեզ հրավիրել էին Ղարաբաղ՝ մասնակցելու լրագրողների ֆուտբոլի առաջնությանը։ Ես չէի կարծում, որ ամեն ինչ այդքան լուրջ է։ Հյուրանոցի իմ սենյակ եկած մարդն ասեց, որ ես չեմ կարող մնալ Բաքվում՝ անձնագրում ունենալով նման վիզա։ Ստիպված՝ վերադարձա հայրենիք»,-ասել է Սարոչկան։

Ըստ APA-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը