Լրահոս

22.01.2011 10:48


Միխայիլ Սահակաշվիլին այսօր ժամանում է Հայաստան

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր՝ հունվարի 22-ին, երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

Նախատեսված է երկու երկրների նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Միխայիլ Սահակաշվիլիի առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա երկու պատվիրակությունների ընդլայնված հանդիպումը։

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների, այդ թվում նաև Հայաստանի ու Վրաստանի տնտեսական համագործակցության հարցերը։

Այս խորագրի վերջին նյութերը