Աշխարհ

01.10.2013 10:48


Դադարեցվել է ԱՄՆ պետական հաստատությունների աշխատանքը

Դադարեցվել է ԱՄՆ պետական հաստատությունների աշխատանքը

BBC–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների միջև բյուջեի վերաբերյալ շարունակվող տարաձայնությունների պատճառով դադարեցվել է մի շարք պետական հաստատությունների աշխատանքը։

Ստորին պալատի հանրապետական մեծամասնությունը պնդում է, որ առողջապահական բարեփոխումները, որոնք առաջ է տանում Բարաք Օբամայի գրասենյակը, հետաձգվեն մեկ տարով: Սենատը, որտեղ մեծամասնությունը նախագահի աջակիցներն են, մերժում է նման պահանջն արտացոլող բյուջեի նախագիծը:

Կեսգիշերին համաձայնության հասնելու վերջնաժամկետն անցել է, որից հետո պետական մարմիններն սկսել են աստիճանաբար դադարեցնել իրենց գործունեությունը: 700 հազ պետաշխատող գտնվելու է հարկադիր արձակուրդում՝ առանց վարձատրության, մինչև երկու կողմերը չհասնեն փոխհամաձայնության։ Չի իրականացվելու նաև անձնագրերի և վիզաների տրամադրումը:

Սեպտեմբերի 30-ի ուղերձում Օբաման հայտարարել էր, որ բյուջեի շուրջ վեճի պատանդ են դառնալու բոլոր ամերիկացիները։

Կենսական կարևորություն ունեցող գործառույթները, օրինակ՝ ավիակարգավարների և միջուկային զինանոցի պահպանության ծառայությունները շարունակվելու են ֆինանսավորվել:

Այս խորագրի վերջին նյութերը