Աշխարհ

30.09.2013 10:16


ԱՄՆ–ը պատրաստակամություն է հայտնել վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ–ը պատրաստակամություն է հայտնել վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտնել է, թե ԱՄՆ-ը, ի պատասխան Թեհրանի անկեղծության, պետք է ընդառաջ գնա ու չեղյալ հայտարարի Իրանի դեմ գործող պատժամիջոցները։

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու համար ավելի քիչ ժամանակ կպահանջվի, քան նշել էր երկրի նախագահ Հասան Ռոուհանին՝ հայտնելով, որ դրա համար անհրաժեշտ կլինի 3-ից 6 ամիս։ Չի բացառվում, որ այդ պայմանավորվածությունն ավելի շուտ ձեռք բերվի։ Այժմ ամեն ինչ կախված է Իրանի դիրքորոշումից: Եթե մենք բոլորս համոզվենք, որ Իրանի միջուկային ծրագիրն իսկապես խաղաղ նպատակների համար է, Թեհրանի հետ հարաբերությունները կարճ ժամանակում կարող են արմատապես դեպի լավը փոխվել», - հայտարարել է Քերին։

Այս խորագրի վերջին նյութերը