Չմիավորման շարժումը գերադասում է ինքնորոշման սկզբունքը
Հուլիսի 15-16-ը Եգիպտոսի Շարմ- էլ - Շեյխ քաղաքում անցկացվել է Չմիավորման շարժման (Հայաստանը կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ) 15-րդ գագաթաժողովը: Կազմակերպությունը, որը ստեղծվել է 1961թ. այժմ միավորում է 119 պետություն:
Գագաթաժողովն ընդունել է հռչակագիր, որն առանձին պարբերությամբ հաստատում է ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայությունը: Տարածքային ամբողջականության սկզբունքի մասին հռչակագրում նույնիսկ հիշատակում չկա։
«Չմիավորման կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարները շարունակում են աջակցել բոլոր ժողովուրդների հիմնարար և անօտարելի ինքնորոշման իրավունքին, ներառյալ բոլոր ոչ ինքնակառավարվող տարածքները, ինչպես նաև օտար օկուպացիայի կամ գաղութային և օտար իշխանության տակ տարածքները: Ազգերի ինքնորոշման սկզբունքը կենսական է և կարևորագույն գործոն է նմանատիպ բոլոր իրավիճակներն արմատախիլ անելու և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներն ու ազատություններն ապահովելու համար». ասված է հռչակագրում:
Հռչակագրի տակ ստորագրել են Իսլամական կոնֆերանս կազմակերպության գրեթե բոլոր անդամները և եռակի անգամ շատ պետություններ, քան 2008 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի տխրահռչակ բանաձևի կողմ քվեարկածները, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ադրբեջանի սեփական ժողովրդին մոլորեցնելու ջանքերն անարդյունք են: